Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում ռումբի պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, 4 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարության շենքի հարեւանությամբ: Ըստ Gazeta.ru-ի, ականապատված ավտոմեքենա է պայթել:
Զոհերի եւ վիրավորների թիվը ճշտվում է: