News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը համոզված է, որ եղբոր ողջ լինելու դեպքում Հայաստանում ազատամարտիկների այսքան շատ միություններ, հասարակական կազմակերպություններ չէին լինի:

«Ազատ երկրում ենք ապրում եւ յուրաքանչյուրն ունի իրավունք իր կարծիքը հայտնելու: Սա պառակտում չէ, պարզապես յուրաքանչյուրը լիդեր լինելու խնդիր ունի: Կարծում եմ, որ եթե Վազգենը ողջ լիներ, ապա այսքան շատ միություններ չէին լինի: Վազգենը հաստատ կողմ չէր լինի, իր սրտով չէր լինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ ասաց Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Սպարապետը կցանկանար, որ այսքան շատ միություններ լինեին, իսկ ազատամարտիկներն էլ պառակտված:

Որպես պաշտպանության նախարարի խորհրդական՝ Արմեն Սարգսյանն աշխատում է ազատամարտիկների, վիրավորների հետ, փորձում լուծել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները,. ինչպես նաեւ օգնել զոհված հերոսների ընտանիքներին:

«Ինձ համար էլ հեշտ կլիներ աշխատել 10-20 կազմակերպությունների հետ: Առհասարակ չկա մի խնդիր, որը կարողանանք լուծել ու չլուծենք: Ում կարողանում ենք, օգնում ենք, եթե նախարարը հնարավորություն է ունեցել: Ինձ դիմած ազատամարտիկների խնդիրները լուծվեն են»,- ավելացրեց նա:

Նշենք, որ բացի Վազգեն Սարգսյանի ստեղծած Երկրապահ կամավորների միությունից, որի նախագահն այժմ գեներալ Մանվել Գրիգորյանն է, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն էլ իրենց հերթին առանձին-առանձին ստեղծել են նոր կառույցներ՝ «Երդվյալ ազատամարտիկների» միություն:

Տպել
Ամենաշատ