News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ, 23-ամյա Միրո Դ.-ն մեղադրվում է անչափահասի հետ ամուսնանալու եւ նրան հղիացնելու մեջ:

Միրոն 2013թ.-ի նոյեմբերի 16-ին ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ եւ նրա նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել, ինչի արդյունքում վերջինս հղիացել է:

Միրո Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում չորսից տասը տարի ժամկետով:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Տպել
Ամենաշատ