News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը Չինաստանի կարեւոր գործընկերն է Հարավային Կովկասում: Այդ մասին ասվում է Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում:

«Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ պատիվ ունեմ Չինաստանի կառավարության եւ ժողովրդի անունից, ինչպես նաեւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդին հղել սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ:

Հայաստանը Չինաստանի կարեւոր գործընկերն է Հարավային Կովկասում: 22 տարիների ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից, առաջընթաց կերպով զարգանում է բարեկամական համագործակցությունը Չինաստանի եւ Հայաստանի միջեւ: Երկկողմ քաղաքական փոխվստահությունն անընդհատորեն ամրապնդվում է, գործնական համագործակցությունը որոշակի արդյունքներ է տվել, հումանիտար կապերն օր-օրի դառնում են ավելի սերտ: Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը եւ մտադիր եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել այն ուղղությամբ, որպեսզի չին-հայկական հարաբերությունները, բարեկամական համագործակցությունը հաստատակամորեն հասցնենք նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկու երկրների եւ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք:

Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, Ձեր ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերը, Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Կորեայի Հանրապետության նախագահ Փաք Գյոն Հեն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետրոն, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնստոնը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ