Ավելի քան 4000 շիշ վիսկի խնձորի քացախի տեսքով առգրավել են Սաուդյան Արաբիայի արեւմուտքում գտնվող Ջիդա քաղաքի նավահանգստի մասքսային ծառայության աշխատակիցները, հաղորդում է «France 24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատակիցներին:
«Տեղեկությունն այն մասին, որ նավահանգիստ է ժամանելու բեռնախուց անօրինական բեռով հարեւան երկրից»,- նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սաուդյան Արաբիայում, որն աշխարհի ամենապահպանողական երկրներից մեկն է, սպիրտային խմիչքն արգելված է: Սակայն դա չի կանգնեցնում մաքսանենգներին երկիր ալկոհոլ ներմուծելու փորձերում, որոնց արժեքը տեղի «սեւ շուկայում» շատ բարձր է: Այս պահին հազարավոր ուխտագնացներ ամբողջ աշխարհից թագավորություն են գալիս, որպեսզի հաջորդ շաբաթ մասնակցեն հաջին՝ մահմեդականների սրբավայրերի այցելություն: