News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 15.50-ին տեղեկություն է ստացել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի հատվածում (4-րդ կմ) բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 57 LO 424 պետհամարանիշով բեռնատարը եւ «ԳԱԶել» մակնիշի 34 TN 731 պետհամարանիշով ավտոմեքենան:

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1971 թ. ծնված Ա. Ե.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Դեպքի վայր ժամանած օժանդակ հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարները դուրս են բերել բեռնատարը:

Տպել
Ամենաշատ