News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում Երեւանի Հաղթանակի Զբոսայգում  քաղաքացիներն առաջին հայկական՝ եռագույն օդապարիկից քաղաքը 30 մետր բարձրությունից տեսնելու հնարավորություն կունենան: Skyball օդապարիկի  առաջին հանրային թռիչքը տեղի ունեցավ այսօր՝ սեպտմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի օրը (ֆոտոռեպորտաժ):

Skyball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանի խոսքով՝ հայկական օդապարիկ ունենալու գաղափարն առաջացել է 7 տարի առաջ:

«7 տարի առաջ սա ուղղակի երազանք էր, 7 տարի փորձել ենք, որոշ խնդիրներ կային  օդապարիկի գրանցման, տեղափոխման հետ կապված, հիմա վերջապես դրանք լուծվել են ու կունենանք օդապարիկ, որը մշտապես կմնա Հայաստանում: Հիմա այն 30 մետր է բարձրանում, տեխնիկական որոշ խնդիրներ լուծելուց հետո մինչեւ 50 մետր կբարձրանա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրի Բարսեղյանը՝ նշելով, որ օդապարիկը պատրաստվել է Ռուսաստանում, այնտեղից մասնագետ է հրավիրվել, որը կուսուցանի ընկերության աշխատողներին:

Օդապարիկը մեկ շաբաթ թռիչքներ կիրականացնի Հաղթանակի զբոսագում, մեկ շաբաթ՝ Ազատության հրապարակում, ապա Skyball ակումբի անդամները ազատ թռիչքներ կանցկացնեն մարզերում:

Տպել
Ամենաշատ