News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է որպես գործընկեր եւ բարեկամ: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հղած շնորհավորական ուղերձում:

«ԱՄՆ ժողովրդի եւ նախագահ Բարաք Օբամայի անունից լավագույն բարեմաղթանքներն եմ ուղղում հայ ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ: Հայ-ամերիկյան կապերը շատ ուժեղ են եւ խորը: Մենք շարունակելու ենք ամրապնդել Հայաստանի հետ գործընկերությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ, անվտանգությունը, տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումը, անհատների մակարդակով փոխանակումը»,- ասվում է ուղերձում:

Շնորհավորելով հայերին Անկախության օրվա առթիվ՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է թե որպես գործընկեր, եւ թե որպես բարեկամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ