News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զինվորական կոմիսարիատի մոտակայքում վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածում (3-րդ կմ) «Օպել Վեկտրա» մակնիշի 35 UP 818 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. կա հինգ տուժած:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը` 1970 թ. ծնված Ա. Ա.-ը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, ուղեւորներ` 2009 թ. ծնված Զ., 2009 թ. ծնված Ս. եւ 2004 թ. ծնված Ս. Գ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, ավտոմեքենայից դուրս են բերել 1979 թ. ծնված Թ. Գ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Տպել
Ամենաշատ