News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզում հայտնաբերված գործարար կնոջ մասին: Մեր տեղեկություններով՝   68-ամյա Սիլվա Գալստյանը ունի երկու երեխա՝ որդի ու դուստր, նրա սպանության մեջ մեղադրվողը որդու տղան է՝ 23-ամյա Ալբերտ Մոմջյանը:

Վերջինս գործարար կնոջ որդու առաջին ամուսնությունից ունեցած զավակն է, դրանից հետո նրա որդին երկրորդ անգամ է ամուսնացել: 68-ամյա Սիլվա Գալստյանը շատ լավ է վերաբերվել այդ թոռանը, ամեն շաբաթ գումար է տվել կարիքները հոգալու համար, բայց դա կարծես չի  բավարարել նրան:

NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Ալբերտ Մոմջյանը գնացել է տատիկի՝ Երեւանում գտնվող բնակարան, թե մեքենադ տուր եւ այլն, Սիլվա Գալստյանն էլ մերժել է նրան: Դրանից հետո թոռը տատին սպանել է հենց նրա տան մեջ, հարվածներ հասցրել, այնուհետեւ բարձով խեղդել: Ալբերտ Մոմջյանը տատու դին տեղափոխել է հենց նրա մեքենայով, այնուհետեւ հետքերը վերացնելու նպատակով տարել ու այրել է: Դրանից հետո Ալբերտ Մոմջյանը վերադարձել է, տատու տնից վերցրել նրա ոսկեղենը՝ մոտ 20 հազար դոլար արժողությամբ եւ տարել գրավադրել: Ալբերտ Մոմջյանը կալանավորված է, սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Մեր տեղեկություններով՝ Սիլվա Գալստյանը ոչ միայն «Օժիտ» խանութների ցանցի սեփականատերն է, այլեւ նրան է պատկանում Ավանում գտնվող «Գուտապի» շենքը եւ ապակետարաների գործարանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ այրված դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երեւան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն է, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:

Նրան սպանելու, այնուհետ դին այրելու կասկածանքով ձերբակալվել է Ս. Գալստյանի թոռը՝ 23-ամյա Ալբերտ Մոմջյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ