Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 22-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Մայիսի 9-ի եւ Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 31 UU 777, «Միտցուբիշի» 34 PF 996 եւ «Դեյվու» մակնիշի 00 LO 134 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 Պ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» եւ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը: