News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տոմսկի Ստրեժեւոյ քաղաքի բնակիչը զոհվել, իսկ նրա կինը ծանր վիրավորվել է արջի հարձակման արդյունքում, «Ինտերֆաքսին» հայտնել է Ալեքսանդրի շրջանի որսագետ Վիկտոր Իվանովը:

«Կիրակի երեկոյան զույգը ավտոմեքենայով գնացել է օդանավակայանի շրջան՝ շան հետ զբոսնելու: Զբոսանքի ժամանակ արջը հարձակվել է, ինչի արդյունքում տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել: Գազանը նրան բառացիորեն մաս-մաս է արել: Կինը եւս ծանր վնասվածքներ է ստացել եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Իվանովը:

Ըստ նրա` նույն օրը որսորդները սպանել են արջին եւ նրա լեշը փորձաքննության ուղարկել` հարձակման պատճառը պարզելու համար: Գործակալության զրուցակիցը  պարզաբանել է, որ արջն, ամենայն հավանականությամբ, հենց այնպես չի հարձակվել. մինչ այդ նրան կարող էին վիրավորած կամ հրահրած լինել:

Այս տարի հաճախադեպ են դարձել արջերի  այցերը բնակավայրեր եւ արդյունաբերական կառույցներ` վայրի բուսականության բերքի սակավության պատճառով: «Արջերը չեն հասցնում քուն մտնելուց առաջ ճարպ կուտակել, նրանք սոված են, օգտվում են ցանկացած հնարավորությունից` սնունդ հայթայթելու համար: Այդ պատճառով էլ  բնակչութանը խորհուրդ ենք տալիս խուսափել անտառ այցելելուց», - ընդգծել է Իվանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ