News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, սակայն միայն քայլասայլակի օգնությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա որդին՝ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով տիկին Գրետայի՝ վերջերս ունեցած առողջական խնդիրներին

Արմեն Սարգսյանի խոսքով՝ մոր առողջական վիճակն այս պահին շատ լավ է:

«Փառք Աստծո, բժիշկների օգնությամբ կարողացանք հաղթել հիվանդությանը: Սկզբում գիտեք՝ որտքի հետ խնդիր ուներ, հետո էլ ինսուլտ տարավ, այն էլ բավականին ծանր:  Հիմա արդեն մայրս կարողանում է քայլել, ինքնուրույն հաց ուտել, բակում զբոսնել, բայց քայլասայլակով: Ոտքն ամբողջությամբ դեռ չի բուժվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան նախօրեին, տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել էր ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել էր իշեմիկ ինսուլտով։ Ավելի քան 3 շաբաթ Սպարապետի մայրը գտնվում էր հիվանդանոցում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ