News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սալվադորի նախկին նախագահ Ֆրանսիսկո Ֆլորեսին Սան Սալվադորի իր տնից, որտեղ տնային կալանքի տակ էր, տեղափոխել են բանտ: Այնտեղ էլ կմնա մինչեւ կսկվի դատավարությունը, փոխանցում է rbc-ն:

Ֆլորեսի Սալվադորի նախագահն է եղել 1999 -2004 թթ.: Նա մեղադրվում է 15 միլիոն դոլար յուրացնելու մեջ, որը երկրի կառավարությունը  փոխանցել էր 2001 թ. երկրաշարժից տուժած Թայվանին:

Ֆլորեսը փախուստի մեջ էր 2014 թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր, երբ հանձնվել էր արդարադատության ձեռքը:

Ֆլորեսին մինչեւ դատը տնային կալանքի տակ պահելու դատավորի  վճիռը զայրացրել էր ընդդիմությանը եւ հանրությանը: Անցած ուրբաթ Սան Սալվադորի դատարանը չեղյալ էր հայտարարել այն` փոխարինելով նախնական կալանքի խափանման միջոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ