News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված եւ օրերս մահացած Սերոբ Տեր-Պողոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Իսկ թե այժմ նրա մահվանից հետո ինչպես է լուծվելու ՄԻԵԴ ներկայացված հայցադիմումը, մեր աղբյուրն ասաց, որ դեռ նրա հարազատների հետ չի խոսել, եթե նրանք լիազորություն տան եւ ցանկանան, կշարունակեն հայցը Եվրադատարանում:ՄԻԵԴ ներկայացված հայցը վերաբերում է նրան պատժից ազատելուն, մասնակորապես՝ ունենալով 4-րդ աստիճանի քաղցկեղ, նրանք իրավունք չունեին պահել Սերոբ Տեր-Պողոսյանին անազատության մեջ, քանի որ օրենքը թույլատրում է սկսած 3-րդ աստիճանի քաղցկեղից մարդուն չպահել անազատության մեջ: Հայցը ներկայացված է, բայց որեւէ պատասխան չկա:

Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը օգոստոսի 21-ին հիվանդանոց էր տեղափոխվել հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Իսկ սեպտեմբերի 21-ին ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ