«Ռուսհամագործակցություն» ներկայացուցչության մշակութային «Երաժշտական հյուրտուն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 24-ին Նորքի տարեցների տուն-ինտերնատում կկայանա համերգ:
NEWS.am-ին «Ռուսհամագործակցության» մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը հայտնեց, որ «Դու հիշո՞ւմ ես» խորագրով համերգին կհնչեն տարեց սերնդի կողմից սիրված կատարումներ եւ նրանց մանկության ու պատանեկության տարիների մեղեդիներ:
Տարեցներին իրենց երաժշտական համարներով կուրախացնեն Չարենցավանի Գառզուի անվան մշակույթի տան սաները, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները, ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության մենակատարները: