News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԿԼԱՍՍ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միտրոշենկովը հայտարարել է, որ «Բարի գիշեր, փոքրիկներ» մանկական հաղորդման նոր հերոս է դարձել վագրը, հաղորդում է Gazeta.ru

Միտրոշենկովը, ցույց տալով կենդանի փոքրիկ վագրիկին, ասել է. «Շատ տարբեր գաղափարներ կային, այդ թվում՝ գայլուկ, կապիկ, ընձուղտ եւ նույնիսկ ձիուկ: Խնդրեմ, դիմավորեք մեր հերոսի կենդանի նախատիպին»:

Հաղորդման մնացած հերոսներից վագրը տարբերվում է նրանով, որ այն ստեղծված է 3D ձեւաչափով, իսկ ծրագրում նոր հերոսը կհայտնվի հոկտեմբերի 1-ին՝ «Ռոսիա 1» ալիքի եթերում:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազատ էր թողել 3 որբացած ամուրյան վագրերին, եւ ենթադրվում է, որ հաղորդման նոր հերոսի ստեղծման գաղափարը հուշել է հենց նախագահը: Այդ մասին հայտարարել էր ինքը՝ Միտրոշենկովը՝ ասելով, որ «շատերին հասկանալի կդառնա, թե նախագահն ինչ առնչություն ունի այս պատմությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ