News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ին եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն») հանրահավաքին այդ ուժերի առաջնորդների մասնակցությունը դեռ պարզ չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ հայտնի չէ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի հանրահավաքին, թե ոչ, ինքը պետք է որոշի:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն եւս մեզ հետ զրույցում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը հստակ չէ, առաջիկայում պարզ կդառնա:

Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց հետեւյալը. «Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի նախաձեռնությամբ անցկացվող հանրահավաքի մասնակցության հետ կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որեւէ խնդիր չի տեսնում, պարզապես այս պահի դրությամբ դեռեւս հանրահավաքին մասնակցելու հետ կապված որոշում չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ