News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերն իշխանության չեն ձգտում: Այսօր` սեպտեմբերի 22-ին, նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

«Իշխանության ձգտելը հուզական հայտարարություններով չէ: Մեկ տարի առաջ ընդամենը մեկ ընդդիմադիր մասնակցեց նախագահական ընտրություններին` Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչո՞ւ մյուսները չմասնակցեցին: Թե ինչու չմասնակցեցին, պարզ է. իշխանության չեն ձգտում: Ինքներդ էլ հասկանում եք, որ քաղաքականության մեջ նախագահական ընտրություններից ավելի կարեւոր միջոցառում չկա: Սա նշանակում է, որ ընդդիմությունն իշխանության չի ձգտում»,- ասաց նա:

Հարցին, թե իշխող կուսակցությունն է ձգտում միայն իշխանության, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե ու դրա մեջ զարմանալի ոչինչ չկա»:

Տպել
Ամենաշատ