News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով սեզոնի սկզբից (հունիսի 15-ից) տեղափոխվել է 44 660 ուղեւոր: Դա համապատասխանում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:

«ՀԿԵ» մամուլի ծառայությունից հայտնում են, թե հունիսի 15-ից Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությամբ վաճառվել է 45,9 հազար տոմս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ տոմսերի վաճառքի թիվն աճել է 3,2 տոկոսով:

«ՀԿԵ» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության տվյալներին համաձայն, սեպտեմբերին շարունակվել են օգոստոս ամսից նկատվող ուղեւորափոխադրումների  եւ տոմսերի վաճառքի աճի միտումները:

Մասնավորապես սեպտեմբերին  Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությամբ գնացքով փոխադրվել է 5,6 հազար ուղեւոր (աճը՝ 4,4 տոկոս) եւ վաճառվել է 4,3 հազար տոմս (աճը կազմել է 4,7 տոկոս): 

Աճում է նաեւ տոմսերի ինտերնետ վաճառքի ցուցանիշները՝ հունիսի 15-ից վաճառվել է Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի 478 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշները:

Հիշեցնենք, որ «Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատելու է մինչեւ հոկտեմբերի 1-ը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում գործող սեզոնային զեղչերի համաձայն սեպտեմբերին միջինում 2,2 հազ. եւ 2,7 հազ. դրամով համապատասխան նվազել են ննջավագոնի եւ կուպեի տոմսերի գները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ