News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիները ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը տեղեկացնում են իրենց երկրորդ քաղաքացիության մասին, օրենքի նոր կանոնները կատարելուց շեղվելու մասին խոսելու հիմքեր չկան:  Այդ մասին հայտնել է գերատեսչության  ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ռուսաստանում օգոստոսի 4-ին ուժի մեջ են մտել քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները: Այժմ նրանք, ովքեր բացի ՌԴ քաղաքացիությունից ունեն նաեւ այլ քաղաքացիություն (կամ արտասահմանյան պետությունում ապրելու իրավունք), պարտավոր են գրավոր այդ մասին տեղեկացնել ԴՄԾ-ին: Դա կարելի է անել անձամբ կամ փոստով` ընդ որում երկրորդ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո երկու ամսից անց ոչ ուշ: Պետք չէ ծանուցում ուղարկել այն ռուսաստանցիներին, որոնք մշտապես ապրում են արտասահմանում: 

«Հիմք չկա ասելու, որ կան այս օրենքի կանոններին հետեւելուց զանգվածային շեղումներ», - ասել է Ֆոմենկոն:

Նա նաեւ նշել է, որ  օրենքի կիրառման նկատմամբ հատուկ պահանջներ այժմ չկան: Ընդ որում գործակալության զրուցակիցը  դժվարացել է նշել հստակ թիվը, թե որքան ծանուցումներ է  արդեն ստացել միգրացիոն ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ