News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վաշինգթոն նահանգի Բյուրիեն քաղաքի իշխանություններն օրենք են ընդունել, որը խառնաշփոթ է առաջացրել 50 հազար բնակիչ ունեցող բնակավայրում:

Նոր օրենքն արգելում է հասարակական վայրերում հայտնվել նրանց, ովքեր վատ են բուրում: Բյուրիենի իշխանությունները վստահ են, որ այս օրենքը կկարողանա հարմարավետություն ու հանգիստ ապահովել տեղի բնակիչների համար, հաղորդում է «Informing.ru»-ն:

Անձնական հիգիենային չհետեւելու դեպքում քաղաքի բնակիչներին լուրջ տուգանքներ են սպառնում: Բացի այդ խոշոր տուգանքով կպատժվեն սուր լեզու ունեցողները:

Մի կողմից օրենքը պաշտպանում է քաղաքացիներին, մյուս կողմից շատերը դժգոհ են նորամուծությունից: Իրավապաշտպաններն արդեն բողոքել են նոր օրենքի դեմ, որը նրանց կարծիքով հակասահմանադրական է եւ ոտնահարում է անօթեւանների իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ