News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ, որը գլոբալ տաքացման գլխավոր պատճառն է, 2014թ. շարունակում է աճել՝ հասնելով նոր ռեկորդի՝ 40 մլրդ տոննա: Նման եզրակացության են հանգել Ածխածնի հարցերով գլոբալ նախագծի  (Global Carbon Project) անդամ գիտնականները, հայտնում է Lenta.ru-ն:

Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի աճը 2 աստիճան մակարդակի (66 տոկոս հավանականությամբ) պահելու համար  CO2-ի ապագա բոլոր արտանետումների առավելագույն մակարդակը պետք է կազմի  1200 միլիարդ տոննա, իսկ CO2-ի արտանետումների համար մարդկությանը մնացած «քվոտան» կարող է սպառվել արդեն մեկ սերնդի ընթացքում, ասվում է Գլոբալ ածխածնային բյուջեի վերջին տարբերակում: Այդ քվոտան սպառվելու է 30 տարվա ընթացքում, եւ դրանից խուսափելու համար` անհրաժեշտ է  մարդկությանը հասանելի արդյունահանվող վառելիքի պաշարների 50%-ին ձեռք չտալ կամ էլ CO2-ի նոր պաշարները գետնի տակ պահել: CO2-ի արտանետումների հիմնական աղբյուրը արդյունահանվող վառելիքի այրումն է, ինչպես նաեւ ցեմենտի արտադրությունը եւ անտառահատումը:

Հիշեցնենք,  սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի է ունենալու  կլիմայի հարցերով գագաթաժողով` ՄԱԿ-ի հովանու ներքո,  որի ընթացքում համաշխարհային առաջնորդները կքննարկեն  CO2-ի արտանետումների դեմ պայքարի հնարավոր միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ