News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մասնակցելու է Բրիսբենում G20-ի գագաթաժողովին եւ մտադիր չէ փոխել այդ միջոցառման օրակարգը:

«G20-ի օրակարգը միշտ էլ շատ ծավալուն է եւ ընդարձակ: Ողջ տարվա ընթացքում  նախապատրաստվոմ են այն հարցերի քննարկմանը, որոնք  ներկայցվում են գագաթաժողովում` փորձագետների մակարդակով», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել գագաթաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ին` Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում:

Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ վաղաժամ է համարում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գագաթաժողովին հրավիրելու մասին խոսելը: Նա այդ անորոշությունը կապել էր Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սակայն G20 մասնակից երկրների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ  Ռուսաստանը պետք է մասնակցի աշխարհի առաջատար տնտեսությունների այս միջազգային միավորման աշխատանքին: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը վճռական հայտարարել էր, որ ՌԴ նախագահը պետք է հրավիրվի Բրիսբեն` G20-ի գագաթաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ