News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մերձավոր Արեւելքի երկրներին իր աջակցություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում՝ հավաստիացնելով, որ Իրանը «տարածաշրջանում անվտանգության խարիսխն է»:

Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած ռազմական զորահանդեսին, որ ամեն տարի անցկացվում է՝ ի հիշատակ 1980թ. իրաքյան զորքերի կողմից Իրան ներխուժման:

 «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանն աջակցում է Մերձավոր Արեւելքի երկրներին, իսկ իրանական զինված ուժերը օգնություն կցուցաբերեն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող տարածաշրջանի երկրներին», - հայտարարել է Ռոհանին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա հատկապես ընդգծել է, որ վերջին տարիներին «հեգեմոն տերությունները Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմի նոր փուլ են սկսել՝ հերթական պատժամիջոցները սահմանելով խաղաղ ատոմային հետազոտություններ իրականացնող Իսլամական Հանրապետության նկատմամբ»: Այդ առիթով Ռոհանին ընդգծել է, որ իրանցիները «խաղաղասեր ժողովուրդ են» եւ նրանք «երբեք չեն ձգտել զանգվածային ոչնչացման զենք ստեղծել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ