News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում գործը քննող դատավորներին մեղադրեց օբյեկտիվ վերլուծություն չկատարելու եւ կողմնակալություն դրսեւորելու համար:

«Ի՞նչ է նշանակում՝ ցանկացած հասուն մարդ այդ հայհոյանքը պիտի վիրավորանք ընդուներ: Այսինքն՝ ձեզ մոտ արդեն կար համոզմունք, որ Դավիթը միանշանակ վիրավորվել է այդ հայհոյանքից առանց վելուծելու իրական պատճառները: Կամ մեկը չասեց՝ լավ, տղա ջան, որ եթե ուզում էիր կրակել, ինչի՞ մոտիկ չեկար, նոր կրակեիր, ինչի՞ մի հատ արդարացման հարց չի տրվում դատարանի կողմից, այսինքն տպավորություն է ստեղծվում, որ հարցերին Դավիթը չի կարողանում պատասխանել»,- վրդովված ասաց փաստաբանը, ինչին դատավորը հակադարձեց, որ իրենց հարցերում որեւէ միտում չկա:

Մեղադրող Արթուր Զաքարյանն էլ պատասխանելով փաստաբանի վերաքննիչ բողոքին, ասաց, որ այդ բողոքը չի բխում նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից, անհիմն է եւ ենթակա է մերժման:

Անդրադառնալով փաստաբանի՝ վերաքննիչ բողոքում բերված այն  հիմնավորմանը, որ Դավիթ Խաչատրյանը կատարվածից հետո դեպքի վայրում է մնացել, մեղադրողն ասաց. «Մենք գործ ունենք ամբաստանյալի աթոռին նստած մի մարդու հետ, որը հանցագործ չէ, ես ափսոսում եմ, որովհետեւ ինքը կարող էր կյանք մտնել եւ ավելի լուրջ օգուտ տար իր երկրին, իր ազգին, այնուամենայնիվ, կատարվել է դեպքը, ու այնքան տղամարդ պիտի լիներ, որ իր արածն ընդուներ, զղջար, ավելի մեղմ պատիժ խնդրեր: Բոլորի աչքի առաջ մարդ է սպանվել, ու իրեն չի հետաքրքրում, որ  մարդ մեռավ, ինքն ասում է «իմ ճակատագիրը խորտակվեց», այդ ի՞նչ մոտեցում է, կամ ո՞ւր պիտի փախչեր»:

Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը խնդրեց նիստը հետաձգել եւ դատարան կանչել տուժող Հրաչյա Սարգսյանին՝ ցուցմունք տալու համար: Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակ է արել, կրակելու նպատակ չի ունեցել եւ պատահական է կրակել՝ վկայակոչելով փաստը, որ զենքն ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ