News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին արդեն երրորդ դիմումը կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Ինքնությունը այս անգամ եւս գաղտնի է պահվում:

Մամուլի խոսնակն ասաց, որ  առաջին երկու դիմողների դեպքում փաստաթղթերը հետ են ուղարկելու շտկելու համար:

Նշենք, որ առաջին երկու դիմումները եւս ստացվել էր այսօր, նրանց ինքնությունը եւս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն: Հավանական թեկնածուներ են համարվում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, նախագահի խորհրդական Գեորգի Կուտոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ