Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Լեւոն Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. մայիսի 24-ից ՌԴ Մոսկվայի երկրամասի Ժելեզնադարոժնի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3-րդ մասի եւ 226 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: