News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ պարտադրեց «Հրապարակ» օրաթերթին եւ Ilur.am կայքին նշել աղբյուրը, որը հայտնել է Շիրակի ոստիկանապետի եւ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով փաստաբան Տիգրան Եգորյանը:

Դատարանի որոշեց օրինական ուժի մեջ թողնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով լրատվամիջոցներին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարան դիմել էր Հատուկ քննչական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 2014թ. մայիսին Գյումրիում Վարդան Նադարյանը բռնություն էր կիրառել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: ՀՔԾ-ն հրապարակումներն ընդունել էր որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր  նախապատրաստել:Ավելի ուշ հանցագործության դեպքի բացակայության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցել: Կատարվածի վերաբերյալ հայ ըմբիշը որեւէ մեկնաբանություն չէր տվել, իսկ Նադարյանն էլ հերքել էր տեղեկությունը՝ նշելով, թե Արթուր Ալեքսանյանին չի ճանաչում, միայն հեռուստացույցով է տեսել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ