«Samsung Electronics» ընկերությունն այս տարվա նոյեմբերին Հնդկաստանում «Tizen» ՕՀ հիման վրա երկար սպասված սմարթֆոնը կթողարկի, հաղորդում է «Associated Press»-ը:
«Tizen» բջջային պլատֆորմը կմրցակցի «Android» եւ «iOS» օպերացիոն համակարգերի հետ: «Samsung»-ն աշխարհում սմարֆոնների խոշորագույն մատակարարն է, նրան է բաժին հասնում համաշխարհային վաճառքի մոտ մեկ երրորդ մասը: Ընկերության սմարթֆոնների մեծամասնությունն աշխատում է «Android» եւ «Google» համակարգերով, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ընկերության խոսքով՝ «Tizen»-ի հիման վրա սարքը «գոյություն է ունենալու «Android»-ի հիման վրա գործող սարքերի հետ միասին: