News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության պաշտպանության մասին համաձայնությունը ՀԱԿՊ շրջանակներում պատրաստվածության բարձր մակարդակում է գտնվում: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Հավաքական պաշտպանության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով այն հարցին, թե որ փուլում է գտնվում ՀԱԿՊ շրջանակներում միավորված ՀՕՊ համակարգի ձեւավորմանը եւ դրան Հայաստանի մասնակցությանը:

Նիկոլայ Բորդյուժայի խոսքով՝ ՀԱՊԿ միավորված ՀՕՊ համակարգը բաղկացած է երեք տարրից: «Խոսքը հայ-ռուսական, ռուս-բելառուսական եւ ռուս-ղազախական ՀՕՊ համակարգի մասին է»:

Որքան ես գիտեմ, գոյություն ունեն համապատասխան համաձայնագրեր, որոնք ստորագրվել են ռուս-բելառուսական եւ ռուս-ղազախական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ, եւ բարձր մակարդակի պատրաստվածության վիճակում է ռուս-հայկական համաձայնագիրը ՀՕՊ համակարգերի վերաբերյալ»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ հեռանկարում նախատեսվում է, որ բոլոր այդ տարրերը սինքրոն կգործեն, հիմնվելով կազմակերպության օդային տարածքում մարտական հերթապահության միասնական կանոնների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ