News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի էթնիկ եւ կրոնական համայնքների հարգանքը, այդ թվում՝ կրոնական նշանակության ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումը ինձ համար շատ կարեւոր առաջնահերթություն կլինի, հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Ջոն Բասը՝ ի պատասխան սենատոր Մարկ Քիրքի հարցին, NEWS.am-ին հաղորդել են Հայ դատի ամերիկյան գրասենյակից:

Սենատոր Քիրքի հարցերն առչվել են Հայոց ցեղասպանության  եւ Թուրքիայի կողմից հայկական, հունական ու ասորական եկեղեցիների բռնագրավված ունեցվածքի վերադարձման վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությանը: Բասը, հետեւելով Սպիտակ տան կողմից ստացված ցուցումներին, խուսափել է Հայոց ցեղասպանության ուղղակի հիշատակումից՝ նշելով, որ «Այս ողբերգությունը անվանելու  վարչության կողմից օգտագործվող տերմինաբանությունը նախագահի կողմից ընդունված սահմանում է»: Այսպես, վարչության քաղաքականության շրջանակներում ճանաչելով Օսմանական կայսրության վերջին օրերին 1.5 մլն հայերի սպանության եւ աքսորման փաստը, ամերիկացի դիվանագետը բացահայտ կերպով շրջանցել է սպանությունների համար պատասխանատվության փաստացի կողմի շուրջ սենատոր Քիրքի հարցը:

Ընդ որում, ընդունելով, որ թուրքական կառավարությունը «1936-2011թթ. ընթացքում բռնագրավել է քրիստոնեական եւ հրեական կրոնական ինստիտուտներին պատկանող ունեցվածքը», Բասը թվարկել մի քանի որոշակի քայլեր, որոնք նա պատրաստ է ձեռնարկել դրանց վերադարձի ապահովումն օժանդակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ