News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը. տոմսերի վաճառքն արդեն սկսվել է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին ամսվա զույգ օրերին: Թբիլիսիից Երեւան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին ժամը 20:20-ին:

Ճանապարհորդության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

«ՀԿԵ» ՓԲԸ սակագնային քաղաքականության համաձայն, տոմսերի գները մնացել են անփոփոխ՝ սկսած 8 650 դրամից պլացկարտում վերեւի տեղի համար մինչեւ 18 190 դրամ ննջավագոնում մեկ տեղի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ