News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական կենտրոնական բանկը 10 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամ է թողարկել,  հայտնում է Euronews-ը:

Նշվում է, ր նոր թղթադրամը ավելի կայուն է մաշվածության հանդեպ: Բացի այդ, այն կեղծելն ավելի բարդ է, երկու կողմերից էլ կարելի է զգալ ռելիեֆային գծերը՝ պաշտպանվածության նոր մակարդակը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Թղթադրամներին նաեւ կհայտնվի հին հունական դիցաբանության հերոսուհի Եվրոպայի պատկերը եւ ԵԿԲ-ի նախագահի ստորագրությունը:  Այժմ «եվրո» գրված է ոչ միայն լատինական եւ հունական տառատեսակով, այլեւ կիրիլիցայով: 

Թղթադրամը շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 23-ից, այն արդեն կարելի է ստանալ բանկոմատներից՝ եվրագոտու տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ