News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Հանրային պալատում առաջարկում են մինչեւ 14 տարեկան երեխաներին արգելել խանութներից ինքնուրույն գնել գազավորված քաղցր ըմպելիքներ, ինչպես նաեւ շշերի վրա նախազգուշական գրառումներ կատարել, որ նման ըմպելիքների մշտական եւ չափից դուրս օգտագործումը հանգեցնում է ճարպակալման, դիաբետի եւ առողջության համար ծանր այլ հետեւանքների, գրում է «Իզվեստիան»:

«Երեխան չգիտի՝ ինչ է շաքարային դիաբետը, խմում է, որովհետեւ համեղ է, արդյունքում շաքարը կուտակվում է: Նա փորձում է ծարավը հագեցնել գազավորված ըմպելիքով՝ հավատալով գովազդին:  Պատասխանատու ծնողները կարող են բացատրել նրան, որ դա վնասակար է, չարժե գնել, բայց ընկերների հետ զբոսնելիս նա ավելի շուտ կգնի նորաձեւ, գովազդված ըմպելիք, քան կվաս, հյութ կամ հանքային ջուր: Սա արդեն գենետիկ խնդիր է դառնում, պեպսիով մեծացած սերունդը արդեն սեփական երեխաներն է ունենում», — կարծում է Հանրային պալատի քարտուղարի տեղակալ Վլադիսլավ Գրիբը:

Ըստ նրա՝ նման միջոցներն ուղղված չեն կոնկրետ բրենդների՝ «Պեպսիի», «Ֆանտայի», կամ «Բուրատինոյի» դեմ: Պարզապես կան մթերքներ եւ ըմպելիքներ, որոնք մշտական գործածության դեպքում հոգեբանական կախում են առաջացնում եւ նպաստում նոր հիվանդությունների զարգացմանը, հավելել է Գրիբը:

Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովը նշել է  նախաձեռնության կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել քայլեր մշակել:

Ավելի վաղ Գրիբը նամակ էր ուղարկել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որում խնդրել էր արգելել դպրոցներում եւ մանկական հիվանդանոցներում գազավորված ըմպելիքների վաճառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ