News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին հայտնի չէ՝ իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց կբարձրացվի, թե ոչ:

«Ես բոլորիդ հրավիրում եմ  Ազատության հրապարակ, Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները Ազատության հրապարակում ելույթների ժամանակ կստանաք»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս խնդրի շուրջ տարաձայնություններ կան երեք ուժերի միջեւ:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցը կքննարկի աշխատանքային խումբը եւ դիրքորոշում կհայտնի: «Ես կարծում եմ, որ այդ պահանջը մեր քաղաքացիների մոտ կա»,-ասաց նա:

Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շատ կցանկանար, որ այդ հարցը բարձրացվեր: «Լրիվ ժամանակն է այդ հարցը բարձրացնելու, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իշխանությունները բոլոր սահմանները անցել են, հետեւաբար իշխանափոխության ժամանակը վաղուց եկել է եւ այդ կոչերը պետք է լինեն հրապարակում: ՀԱԿ-ը միշտ ցանկացած միջոցառման ժամանակ այդ կոչերը պարտադիր բարձրաձայնում էր, Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իշխանափոխությունը մեր դիրքորոշումն է, որը վստահ եմ՝ չի փոխվել, իսկ թե ինչպես կարձագանքեն դրան մյուս ուժերը, չեմ կարող ասել»,-ասաց Զոյա Թադեւոսյանը:

Նշենք, որ մի շարք շրաջվամիջոցների փոխանցմամբ՝ հակասություններ են առաջացել «եռյակում» հոկտեմբերի 10-ի հանրահավաքում իշխանափոխության հարց բարձրացնելու խնդրի շուրջ: ԲՀԿ-ն դեմ է իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, մյուս երկու ուժերը (ՀԱԿ, «Ժառանգություն») կողմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
Ամենաշատ