News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շնորհիվ Հայաստանը կարող է գյուղատնտեսական ապրանքների արտահանումն ավելացնել: Այսօր` սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

«Հայաստանում կան ռուսական խոշորագույն բանկերի եւ կորպորացիաների մասնաճյուղեր: Հետեւաբար, կիրառվող պատժամիջոցներն այստեղ որոշակի խնդիրներ կարող են առաջացնել: Ֆինանսական առումով էլ այս սանկցիաները բերելու են Ռուսաստանի տնտեսության թուլացման, սա որոշակի ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Փոխանցումները կքչանան»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով` պատժամիջոցները Հայաստանի վրա իրավական հետեւանքներ չեն ունենալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ