Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի՝ խաղաղություն պահպանելու եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչն ուղղված է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Հայաստանին՝ երկու երկրների ղեկավարներին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի՝ ժողովրդի ազատ կամքի արտահայտման փասին եւ այդ տեսակետից ադրբեջանական կողմի ռազմամոլ հայտարարություններին:
Քեթրին Լիչի համոզմամբ՝ խաղաղությանը ձգտում են եւ հայկական, եւ ադրբեջանական կողմը: «Շատ կարեոր է նաեւ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը: Այստեղ խոսքը նաեւ փոխզիջումների մասին է, որոնց երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն », - նշեց բրիտանուհի դիվանագետը: