News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող Տիգրան Մելիքյանը դադարեցրել է հացադուլը, երբ սեպտեմբերի 15-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Արմեն Շիրոյանն այցելել է նրան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ թեեւ հանդիպումը տեղի է ունեցել, սակայն Տ. Մելիքյանի բաձրացրած խնդիրները ու իրավախախտումները մնացել են նույն տեղում՝ անուշադրության մատնված: Տ. Մելիքյանը հայտնում է այնպիսի հանցագործությունների մասին, որոնք անուշադրության մատնվելով ըստ էության հետեւողականորեն կոծկվում են:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքում ներկայացված հոդվածը.

«Տիգրան Մելիքյանը նախկինում աշխատել է տեսուչ ՀՀ ԲՆԱ ԲՊՏ Լոռու տարածքային բաժնում, ներկայումս մեղադրվում է «Դսեղի» անտառտնտեսության «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանի սպանության մեջ: 2014 թ. սեպտմեբերի 10-ին, Տ. Մելիքյանը իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնելով մի շարք ապօրինությունների մասին, որոնց նա ականատես է եղել իր աշխատանքի ընթացքում: Ապօրինությունների մեծ մասն իրականացվել ու հովանավորվել են բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից: Ներկայացնում ենք Տ. Մելիքյանի ներկայացրած տեղեկաությունները: Այսպես, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը երկար ժամանակ հովանավորել է Լոռու մարզի բոլոր անտառապետերին ու բոլոր ապօրինի անտառահատումները: Լոռու մարզի նախկին ոստիկանապետը ոչ միայն միջոցներ չի ձեռք առել անտառների ոչնչացումը կանխելու համար, այլեւ հովանավորել ու որոշակի շահույթ է ստացել ապօրինի անտառահատումներից:

Իրավիճակի լրջությունն ու շրջանառվող գումարների չափերը պարզ լինելու համար ներկայացնենք Տ. Մելիքյանի տրամադրած տեղեկատվությունը: Այսպես, «Դսեղի» անտառտնտեսության «Մոտկորի» անտառապետը համարվում էր Դսեղի անտառտնտեսության ամենաակտիվ ծառահատող անտառապետը, ով որպես սեփականություն ուներ տրակտորներ՝ անտառում ճանապարհ հարթելու,Գազ 66 եւ Զիլ 131 մակնիշի մեքենաներ՝ անտառից փայտանյութը իջեցնելու եւ 2 հատ Զիլ 130 ու 2 կամազ–կոնտեյներ` փայտանյութը Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի եւ Շիրակի մարզի գյուղեր տեղափոխելու ու վաճառելու համար: Յուրաքանչյուր տարվա մայիսից մինչեւ դեկտեմբեր ամիսները ամեն օր, բացի ուժեղ հորդառատ անձրեւային օրերից, նա իր մեքենաների հետ միասին բարձում էր նաեւ շուրջ 30 բեռնատար «Կամազ» եւ «Զիլ» մեքենաներ: Ապօրինի հատված ծառերից շինափայտը վաճառվում էր Դսեղ գյուղի շուրջ 30 աթոռի պատրաստման «ցեխերին», մանրահատակի եւ տախտակի սղոցարաններին:

Ըստ Տ. Մելիքյանի, այդպես շարունակվել է շուրջ 6 տարի՝ այդ ամբողջ ընթացքում ապօրինի ծառահատումներից ստացված եկամուտներից մասնաբաժին են ստացել ՀՀ Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա.Հարությունյանը, Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի բաժնի պետերի համար յուրաքանչյուր «Կամազ-կոնտեյներից» հավաքվում էր 15000-ական դրամ, այսինքն ընդհանուր հաշվարկով «Կամազ» մեքենաներից՝ 45000 դրամ, յուրաքանչյուր «Զիլ 130» բեռնատարից՝ 10000-ական դրամ, ընդհանուր՝ 30000 դրամ, իսկ «Ֆորդ» մակնիշի մեքենաներից յուրաքանչյուրից՝ 50000-ական դրամ ամսական: Դսեղի անտառտնտեսության տարածքից օրական դուրս է եկել մոտ 50 բեռնատար, այդ թվում 20 «Կամազ», 30 «Զիլ» ավտոմեքենա եւ մոտ 20 «Ֆորդ» մակնիշի մեքենա:

Եթե գումարենք թվերը կստացվի, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի բաժնի պետերը միասին օրական միջինը 2.000.000 դրամի շահույթ են ունեցել միայն փայտանյութ տեղափոխողներից, իսկ աթոռի ցեխերից եւ սղոցարան¬ներից յուրաքանչյուրից ամսական 200 000-ական դրամ եւ 8 000 000-ական դրամ:

Այս ահռելի գումարները առաջին հայացքից անհավատալի են թվում, բայց ոստիկանապետերն իրենց լռությունն ու հովանավորչությունն էժան չեն գնահատում: Բացի այս ամենը, ըստ Տ. Մելիքյանի հայտնած տեղեկությունների, 2011թ. ԲՆԱ ԲՊՏ պետ Արսեն Ավագյանի նախաձեռնությամբ «Դսեղի» անտառտնտեսությունում իրականացվել է հերթական տարեկան ստուգում:

Ստուգումն իրականացվել է բնապահպանական պետական տեսչության անտառների բաժնի կողմից եւ հայտնաբերվել են ապօրինի անտառահատումներ, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն 57.000.000 (57մլն) դրամ բնությանը պատճառված վնասի մասին: Դսեղի անտառտնտեսության նախկին տնօրեն Մարտուն Ավագյանը ստուգման արդյունքները բողոքարկել է բնա¬պահպանության նախկին նախարարին եւ ստուգումը չեղյալ է հայտարարվել, քանի որ միջամտել են բազմաթիվ պաշտոնյաներ, մասնավորապես, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, Լոռու մար¬զի ոստիկանապետ Անուբախ Համբարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, պատգամավորներ: Նշված 57 մլն դրամի մեջ Թ. Մաթեւոսյանի տնօրինության տակ գտնվող Մոտկորի անտառտնտեսությունում բնությանը պատճառած վնասի ամենամեծ չափը մնացած 3 անտառտնտեսությունների համեմատ կազմել էր 12.000.000 (12մլն) դրամ:

Այս ամենի մասին Տ. Մելքոնյանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին: Գրությամբ պահանջվում է նշված հանցագործությունների փաստերով հարուցել քրեական գործ եւ ծառահատումների վերաբերյալ ստուգումներ իրականացնել Դսեղի անտառտնտեսությունում:

Տ. Մելիքյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է մի քանի հանցագործությունների մասին, որոնք իրականացվել կամ հովանավորվել են առնվազն 7 պաշտոնատար անձանց կողմից եւ եթե նշված հաղորդման հիման վրա չհարուցվեն քրեական գործեր եւ չիրականացվեն խորը հետազոտություններ կնշանակի, որ այս գործում առավել բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք են թաքնվում ու նրանք նույնպես զբաղված են ՀՀ անտառային տարածնքների ոչնչացմամբ ու միլինավոր գումարների հափշտակմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ