News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեր-Զորում հայկական եկեղեցու պայթեցումը Սիրիայի տարածքում եւս մեկ ողբերգական դեպք է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Բրիտանուհի դիվանագետի խոսքով՝ նա մտահոգ է, որ այսօրվա դրությամբ Սիրիայի կրոնական խճանկարը ոչնչացման եզրին է: «Սիրիայում գոյություն ունեցող կրոնական համայնքները վտանգված են: Ներկայումս միջազգային հանրությունը փորձում է ընդունելի ռազմավարություն գտնել այս վիճակից ելք գտնելու համար», - ընդգծեց Քեթրին Լիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կտրուկ քննադատել է Դեր-Զորի «Սուրբ նահատակաց» հայկական եկեղեցու ահաբեկչությունը եւ միջազգային հանրությունից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ