News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու պաշտոնական առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը:

«Խոսակցություններ տարբեր մակարդակներում եղել են, բայց ինձ որեւէ պաշտոնական առաջարկ չի արվել: Իսկ ոչ պաշտոնական խոսակցությունները ոչինչ չեն նշանակում»,-նշեց նա:

Հարցին, թե եթե նման առաջարկ լինի, դա ձեզ համար ընդունելի կլինի, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինքը եթե-ներով չի խոսում: Դիտարկմանը, թե որքանով է հավանական համարում այս իշխանության մեջ իր աշխատելը՝ հաշվի առնելով, որ քննադատում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը եւ լրատվամիջոցներում միշտ համարվում է «Ռոբերտ Քոչարյանի մարդը»:

«Ես երբեք չեմ հայհոյել իշխանություններին, մատնանշել եմ սխալները, ես ընդամենը քննադատում եմ, ասում եմ ճշմարտությունը՝ միշտ ասելով որ Սերժ Սարգսյանը մնում է իմ ընկերը, եւ ինքը որ պահին սկսի դրական փոփոխությունները, այն ինչ որ ժողովուրդն է ակնկալում, քավ լիցի, ով կարող է այդ պաագայում որեւէ մեկի հասցեի որեւէ բան ասել»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նշենք, որ «Իրատես de facto» թերթը գրում է, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարծես հատուկ ստեղծված լիներ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ նրա հրաժարականից հետո տեւական ժամանակ է` այդ պաշտոնի համար իշխանությունները իրավահաջորդին չեն գտնում: «Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ-ին ԱԱ խորհուրդ պետք չէ։ Իհարկե ո՛չ։ Պարզվում է՝ «վերեւներում» երկար մտմտալուց հետո «հայտնաբերել» են ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու: Ասում են, առաջիկայում այդ պաշտոնը կզբաղեցնի «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ, փաստորեն, այս քաղաքական գործչից անպակաս է «ազգային անվտանգություն» հասկացությունը: Թերեւս, տարիներ շարունակ իշխանության «ներսուդրսի» «վտանգներում մասնագիտացած» Գառնիկ Իսագուլյանն ամենահամապատասխան թեկնածուն է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում»,-գրել է թերթը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ