News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խաղաղության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել, որտեղ համաշխարհային հրադադարի կոչ է արել:

Ուղերձում ասվում է.

«Այսօր Խաղաղության միջազգային օրն է։ Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ը համաշխարհային հրադադարի կոչ է անում։ Մենք հակամարտող կողմերին խնդրում ենք վայր դնել զենքը, որպեսզի բոլորը կարողանան շնչել խաղաղության օդը։

Զինված հակամարտությունը անասելի վիշտ է պատճառում ընտանիքներին, համայնքներին եւ ամբողջ երկրների։ Չափազանց մեծ թվով մարդիկ այսօր տուժում են ռազմատենչ մարդկանց ու ահաբեկիչների վայրագությունների պատճառով։

Եկեք համերաշխություն հայտնենք այդ մարդկանց։ Խաղաղությունն ու անվտանգությունը սոցիալական առաջընթացի եւ կայուն զարգացման անհրաժեշտ հիմքերն են։

Ահա թե ինչու երեք տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը ամրագրեց ժողովուրդների խաղաղության իրավունքը։

Գալիք տարվա ընթացքում մենք կնշենք Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակը։

Մեր կազմակերպությունը հիմնված է հաջորդ սերունդներին պատերազմի արհավիրքից ձերբազատելու հանձնառության վրա։

Մենք մեծ հաջողությունների ենք հասել, բայց շատ ավելին դեռ պետք է անենք։ Պետք է մարենք ծայրահեղականության կրակը եւ հաղթահարենք հակամարտության խորքային պատճառները։ Խաղաղությունը երկար ճանապարհ է, որը մենք պետք է կտրենք միասին՝ քայլ առ քայլ, սկսած այսօրվանից։

 

Եկեք բոլորս կեսօրին մեկ րոպե լռություն պահպանենք։

Եկեք խորհենք խաղաղության մասին եւ այն մասին, թե ինչ արժեք ունի այն մեր մարդկային ընտանիքի համար։

Եկեք ամուր պահենք այն մեր սրտերում ու մտքերում եւ հոգածություն հանդես բերենք, որպեսզի հնարավորություն ունենա հասակ առնելու եւ փթթելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ