News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականների համախմբումը սեպտեմբերի 23-ին հերթական անգամ նշել են ավանդական Նախնյաց տոնը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Շիրակի մարզի Արփի եւ Ջավախքի Մադաթափա լճերի միջակայքում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կատարել են արիադավան ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց:

Միաբանության լրատվական կենտրոնից տեղեկանում ենք, որ Հայ արիականներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ խնդրելով աջակցել իրենց՝ Հայոց հայրենիքի վերատիրման, ամբողջականացման գործում եւ Հայկական լեռնաշխարհում՝ Հայոց Արարչատուր եւ աստվածազարմ Բնօրրանում վերստին հաստատվելու համար:

Հայ նախնյաց հիշատակի օրվա հետ, որը նշվում է աշնանային գիշերահավասարին, նշվել է նաեւ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը (1991թ. սեպտեմբերի 21), որը հայ արիականներն ու ազգայնականները կրկին նշել են «Հայաստան-Արցախ վերամիավորված երկիր» կարգախոսով՝ այս միացումը համարելով Միացյալ Հայաստանի վերակերտման նախահիմք:

Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք՝ հայությունը դեռ կազդարարի Հայկական լեռնաշխարհի բուն Հայկական Բնօրրան լինելու եւ միայն Հայի Բնաշխարհը դառնալու մասին:

Տպել
Ամենաշատ