News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ստեղծման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էջմիածնի Մայր տաճարի մշակութային խորհրդական, Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` գրադարանային գործի ոլորտում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել «Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մարիա Խաչատրյանին, «Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Կարինե Հայրապետյանին, «Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան» պետական ոչ ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Միքայելյանին, գրադարանային գործի մասնագետ, կենսաթոշակառու Իզաբելլա Ստեփանյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ