Ոստիկանության Թալինի բաժնում, սեպտեմբերի 22-ին, ժամը 14.45-ին, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողել Թալին-Մաստարա ճանապարհին գտնվող ջրամբարի մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի 15 նռնակ առանց պայթուցիչների, եւ մետաղյա փամփշտակալի 21 ժապավեն:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: