News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ, 26-ամյա Արթուր Մնացականյանը մեղավոր է ճանաչվել «18plus.am» ինտերնետային կայքը ստեղծելու եւ կայքի միջոցով ապօրինի պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու մեջ։ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում  այսօր՝սեպտեմբերի 23-ին, դատավոր Մարինե  Մելքոնյանը վճռեց Արթուր Մնացականյանին տուգանել 300 հազար դրամով՝ բավարարելով դատախազ Միքայել Գրիգորյանի միջնորդությունը։

Դատախազ Միքայել Գրիգորյանը մեղադրական ճառը ընթերցելիս նշեց մեղադրյալի արարքը մեղմացնող հանգամանքները։

«Ապացուցված է, որ արարքին ճիշտ գնահատական է տրվել, Արթուր Մնացականյանին առաջադրված մեղադրանքը լիովին ապացուցված է։ Մեղմացուցիչ հանգամանք է համարվում այն, որ Արթուր Մնացականյանը բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, իրեն մեղավոր է ճանաչել եւ զղջացել։ Արարքը ծանրացնող հանգամանքներ չկան»,- նշեց դատախազը իր մեղադրական ճառում։

Արթուր Մնացականյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ Արթուր Մնացականյանը նպատակ չի ունեցել պոռնկագրական բնույթի նյութեր տարածել։

«Կայքը խորհրդատվական, դաստիարակչական նպատակ է ունեցել։ Օրենքի խախտման պատճառը եղել է չիմացությունը, նա չի իմացել, որ թույլատրելի չէ»,- հայտարարեց փաստաբանը։

Արթուր Մնացականյանն իր վերջին խոսքի իրավունքից օգտվեց եւ ասաց, որ իր ստեղծած կայքը նախատեսված է մարդկանց օգնելու՝ բժշկական եւ հոգեբանական անվճար խորհրդատվություն տրամադրելու համար։ Նա դատարանին հայտնեց, որ զղջում է անիմացիոն խաղեր տեղադրելու համար։

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Մնացականյանը տեղեկացրեց, որ շուտով նորից գործելու է «18plus.am» ինտերնետային կայքը, որը «շարունակելու է օգնել մարդկանց՝ անվճար խորհրդատվություն տրամադրել»։

Նշենք, որ այն հոդվածով (ՔՕ 263 1 մաս) որով մեղավոր ճանաչվեց Արթուր Մնացականյանը, նախատեսվող նվազագույն պատիժը աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Արթուր Մնացականյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, նա 2012թ. հունվարին ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը: Նշված կայքի «18+ խաղեր» բաժնում վերջինը 2013 թվականի փետրվարի 17-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ