News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատում երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վիրավոր երիտասարդը՝ Տիգրանը, եւ մահացածը՝ Խաչիկը, ընկերներ էին, ապրում էնի Արարատում՝ նույն շենքում: Երկու երիտասարդներն էլ ամուսնացած չէին, վիրավոր երիտասարդը՝ Տիգրանը հոկտեմբերին պետք է ամուսնանա:

Մեր տեղեկություններով՝ Խաչիկը հոր հետ քարի արտադրամաս ունեին, որտեղ եւ աշխատում էր, իսկ Տիգրանը աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում: Ինչ վերաբերում է վիճաբանությանը, Տիգրանը բժիշկներին ասել է, թե ոչինչ չի հիշում եւ չգիտի, թե ինչի են վիճաբանել եւ ում հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատում, սեպտեմբերի 22-ին, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որն ավարտվել է նրանցից մեկի մահով: Կռվի ընթացքում երկու 24-ամյա երիտասարդներ՝ Տիգրան եւ Խաչիկ անուններով, ստացել են ազդրերի ու որովայնի շրջանում կտրող ծակող վնասվածքներ:

NEWS.am-ի տեղեկություններով, նրանք տեղափոխվել են Արարատի հիվանդանոց եւ որոշ ժամանակ անց Խաչիկը, որի վնասվածքը ազդրին է եղել, մահացել է: Նրանց վնասվածք պատճառած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի եւ մինչեւ հիմա չեն հայտնաբերվել:

Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ,  պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով) եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ