News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին արդեն չորրորդ դիմումը կա: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Ինքնությունը այս անգամ եւս գաղտնի է պահվում:

Նշենք, որ երեք հոգի դիմել էին երեկ, առաջին երկուսի դեպքում փաստաթղթերը շտկելու խնդիր էր առաջացել եւ այժմ փաստաթղթերը լրացնում են:  Ոչ ոք դիմումը հետ չի վերցրել:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն: Հավանական թեկնածուներ են համարվում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, նախագահի խորհրդական Գեորգի Կուտոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ