News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 23-ին կազմել է 406.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.68 դրամ (աճել է 0.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.04 դրամ (աճել է 1.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.56 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 232.12 դրամ, ոսկին՝ 15,878.29 դրամ, պլատինը՝ 17,389.58 դրամ:

Սեպտեմբերի 23-ին «ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.45 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ