News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիական Ալպերում վայրի կաննիբալ-ձիեր են հայտնվել, գրում է The Daily Mail-ը:

Նման դեպքի ականատես են դարձել երկու բնապահպաններ: Ըստ ականատեսների՝ մի քանի վայրի ձիեր կերել են իրենց ցեղակցին: Նման պահվածքը բնորոշ չէ այս կենդանիներին, այդ պատճառով բնապահպանները ապշել են:

«Նրանք ակնհայտորեն սոված են մնում», — նշել է բնապահպաններից մեկը, փոխանցում է  Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ականատեսները ազգային պարկիտարածքում սատկած ձի էին տեսել, որի փորի հատվածում երեւում էր հոշոտված հատվածը: Ավելի ուշ այդ նույն վայրում հայտնաբերվել էին երեք հյուծված ձիեր, որոնք ուտում էին իրենց ցեղակցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ